Էրդողանը չեղյալ է հայտարարել ԱՄՆ-ում հրեաների հետ հանդիպումը

09:52, 23 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղյալ է հայտարարել Հրեաների համաշխարհային կոնգրեսի` Ռոնալդ Լաուդերի գլխավորած պատվիրակության հետ հանդիպումն ԱՄՆ-ում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Ըստ Թուրքիայի նախագահականից արած պարզաբանման` հանդիպումը չեղյալ հայտարարելու պատճառը եղել է այն, որ Հրեաների համաշախարհային կոնգրեսը վերջին պահին խնդրել է փոխել հանդիպման ժամը:

Էրդողանը Նյու Յորք է ժամանել` մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նիստի աշխատանքներին: Թուրքական աղբյուրները հաղորդել են, թե իր այցելության շրջանակներում Էրդողանը հանդիպում է ունենալու ԱՄՆ Հայ առաքելական եկեղեցու Արևելյան թեմի առաջնորդի հետ:


© 2009 ARMENPRESS.am