Հայ սուսերամարտիկները 4 մեդալ նվաճեցին

21:48, 22 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի սուսերամարտիկները 4 մեդալ նվաճեցին Երեւանի «Դինամո» մարզասրահում ավարտված սուսերամարտի միջազգային մրցաշարում, որը նվիրված Էր Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան:

Ինչպես  տեղեկացնում «Արմենպրես»-ը,  Էմիլ Դանիելյանը եւ Մանվել Հովհաննիսյանը զբաղեցրին 2-րդ և 3-րդ  տեղերը, համապատասխանաբար ճկասուսերակիրների եւ խոցասուսերակիրների մրցումներում, իսկ աղջիկների մրցումներում բրոնզե մեդալներ նվաճեցին Էմմա Պողոսովան՝ խոցասուսերակիրների եւ Երփինե Աթոյանը՝ ճկասուսերակիրների մրցումներում:

Մեկնաբանելով մեր երկրի մարզիկների ելույթը ,Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանն «Արմենպրես»-ի թղթակցին ասաց, որ այս անգամ հայ մարզիկները, որոնք նախորդ մրցաշարում  երկու հաղթող են ունեցել, ոչ այդքան հաջող մասնակցեցին:

Նա նշեց, որ մեր սուսերամարտիկները դեռ լավ մարզավիճակում չեն, բայց բոլոր դեպքերում ի վիճակի Էին ավելի բարձր արդյունքի հասնել:


© 2009 ARMENPRESS.am