Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը չի անցկացվի Քաթարում. Ցվանցիգեր

21:45, 22 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ Տեո Ցվանցիգերի խոսքով` 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը չի անցկացվի Քաթարում:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով  գերմանական մամուլը, ՖԻՖԱ-ի ներկայացուցիչը նշել է. «Շոգի դեմ այստեղ հատուկ սարգավորումներ են  անհրաժեշտ եւ ոչ միայն ֆուտբոլիստների, այլ նաեւ բազմաթիվ մարզասերների համար, նրանցից որևէ մեկի կյանքի դեմ վտանգավոր միջադեպը ՖԻՖԱ-ի դեմ քննադատության ալիք կբարձացնի, սա պե՞տք Է ՖԻՖԱ-ին»:

Քաթարում ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման շուրջ արդեն երկար ժամանակ Է ինչ կրքեր են բորբոքվել: Ըստ լուրերի` Քաթարը կաշառքի շնորհիվ Է ձեռք բերել մրցաշարի անցկացման իրավունքը եւ տեղի կլիման չի համապատասխանում նման կարգի մրցաշարի անցկացմանը:

Ներկայում այս հարցի շուրջ համապատասխան հետաքննություն Է վարվում:


© 2009 ARMENPRESS.am