Հայաստանցի ավտոարշավորդը Jeep Trophy Sprinter- ի հաղթողն է

19:30, 22 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանցի ավտոարշավորդ Դավիթ Մարտիրոսյանը դարձել Է Իջեւանում անցկացված  Jeep Trophy Sprinter  միջազգային անհատական մրցաշարի հաղթող կվադրոցիկլների մրցարշավում:

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի «Ադրենալին» ֆեդերացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանը, Մարտիրոսյանը նաեւ 3-րդ տեղն է զբաղեցրել Է մրցաշարի C մրցակարգում:

Այս մրցումների բացարձակ հաղթող դարձան սոչիաբնակ մարզիկներ,  2014 թվականի աշխարհի չեմպիոններ Վյաչեսլավ Զեյթունյանը եւ Վլադիմիր Պապոյանը, իսկ 2-րդ տեղը զբաղեցրեց Գրիգոր եւ Սոկրատ Գալեյանների հայաստանյան անձնակազմը:

Եւս մեկ հայ մարզիկ՝ Աբրահամ Հովհաննիսյանը զբաղեցրեց 2-րդ տեղը A կարգի մեքենաների մրցավեճում:

Մրցաշարի 3 մրցաձեւերում լավագույնը դարձան Վրաստանի անձնակազմերը:

Այս մրցաշարին մասնակցեցին Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի եւ Թուրքիայի 50 անձնակազմեր` մրցելով 5 դասերում՝ ըստ մեքենայի շարժիչի հզորության:

Մրցաշարը կազմակերպել են Հայաստանի ավտոմոբիլային սպորտի ֆեդերացիան եւ «Ադրենալին» ֆեդերացիան` «Կապօյլ Մոտուլ Լոուրեն» ծրագրի հովանու ներքո: Jeep Trophy Sprinter-ը կդառնա ամենամյա:


© 2009 ARMENPRESS.am