Արտարժույթն էժանացել է

16:29, 22 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքների համաձայն` սեպտեմբերի 22-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.19 դրամով և կազմել 407.44  դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.35 դրամով և կազմել  523.72  դրամ: Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ  ռուբլու փոխարժեքը նվազել է 0.05 դրամով` կազմելով 10.55  դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.96 դրամով և կազմել 665.43  դրամ:

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը սեպտեմբերի 22-ին կազմել է 15 հազար 978.11 դրամ, արծաթի գինը՝ 241.69  դրամ, պլատինի գինը՝ 17 հազար 605.73 դրամ։


© 2009 ARMENPRESS.am