Մամեդյարովը մեկնել է Նյու Յորք

15:30, 22 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի ղեկավարած պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ Նյու Յորք քաղաք` մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 69-րդ նիստին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:

Հաղորդվում է, որ Մամեդյարովը հանդես կգա ելույթով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստերի ժամանակ: Միաժամանակ, կկազմակերպվեն մի շարք հանդիպումներ տարբեր երկրների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:


© 2009 ARMENPRESS.am