Պուտինը պատրաստվում Է մասնակցել G20-ի գագաթնաժողովին

15:00, 22 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է մասնակցել «Մեծ քսանյակի»` Ավստրալիայում կայանալիք գագաթնաժողովին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել Է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Պեսկովը:

«Նախագահը շարունակում է պատրաստվել Ավստրալիայում «քսանյակի» գագաթնաժողովին»,-ասել Է Պեսկովը:

Սեպտեմբերի սկզբին հայտնի Է դարձել, որ Ավստրալիայի իշխանությունները ՈՒկրաինայի իրադարձությունների պատճառով փորձում են թույլ չտալ Պուտինի մասնակցությունը G20-ի գագաթնաժողովին: Սեպտեմբերի 21-ին Ավստրալիայի ԱԳ նախարար Ջուլյա Բիշոլը հայտարարել Է, որ G20-ի երկրները ներկայում միակարծիք չեն այն հարցում, թե Ռուսաստանի նախագահը պետք Է արդյոք մասնակցի խմբի նոյեմբերյան գագաթնաժողովին:


© 2009 ARMENPRESS.am