Բաթումը աղետի գոտի Է հայտարարված

12:55, 22 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկու օր չդադարող անձրեւների հետեւանքով հեղեղվել է գրեթե ողջ Բաթումը: Քաղաքում սահմանափակված Է ավտոտրանսպորտի եւ հետիոտների երթեւեկությունը, ինչի պատճառով բոլոր ծառայություններն աշխատում են արտակարգ ռեժիմով:

Բաթումի քաղաքագլուխ Գիորգի Երմակովը հայտնել Է, որ ստեղծվել Է արտակարգ շտաբ, որն աշխատում Է շուրջօրյա ռեժիմով: Նաեւ մոբիլիզացվել է համապատասխան ծառայությունների հատուկ տեխնիկաg:

Երմակովի խոսքով՝ առայժմ հայտնի Է, թե տարերքն ինչ վնաս Է պատճառել քաղաքին, աշխատում Է հատուկ հանձնաժողովը:


© 2009 ARMENPRESS.am