ԱՄՆ-ի MAVEN գիտական արբանյակը դուրս Է եկել Մարսի ուղեծիր. NASA

12:46, 22 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի գիտական արբանյակը, որը տասն ամիս առաջ ուղարկվել Է Մարս, հաջողությամբ դուրս Է եկել այդ մոլորակի ուղեծիր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են NASA-ի եւ Կոլորադոյի նահանգի համալսարանի ներկայացուցիչները, որոնք զբաղվում են 670 մլն դոլար արժությամբ այդ նախագծի իրականացմանը:

Այժմ մեկուկես ամսվա ընթացքում մասնագետները կշտկեն «Լոքհիդ Մարտին» ընկերության կողմից կառուցված արբանյակի դիրքը եւ կստուգեն նրա սարքերի աշխատանքը: Դրանից հետո ապարատը ձեռնամուխ կլինի Մարսի մթնոլորտի ուսումնասիրմանը:

Գիտնականներն ակնկալում են, որ վեց ոչ մեծ շարժիչներով եւ արեւային մարտկոցներով հանդերձված արբանյակը մոլորակի ուղեծրում կաշխատի մի քանի տարի, թեեւ սկզբանապես դրա առաքելությունը հաշվարկված Էր մեկ տարվա համար: Եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանի, ապա առաջին գիտական տեղեկատվությունը Երկիր կհասնի մի քանի ամսից:

Իր սարքերի օգնությամբ արբանյակը պետք Է պարզի, թե ինչ Է տեղի ունեցել Մարսի մթնոլորտի հետ:

MAVEN-ը NASA-ի՝ դեպի մարս ուղարկված արդեն տասներորդ զոնդն Է, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am