Քերին եւ Զարիֆը երկկողմ հանդիպում են անցկացրել Նյու Յորքում

10:35, 22 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը տրամադրված է այս շաբաթվա ընթացքում առաջ շարժվել Իրանի միջուկային հիմնախնդրի կարգավորման հարցում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս դիրքորոշումը ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆին շարադրել է սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում կայացած անձնական հանդիպմանը:

Ինչպես ավելի ուշ լրագրողներին հայտնել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչը, Իրանի եւ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները «մեկ ժամից ավելի» բանակցություններ են վարել Waldorf Astoria հյուրանոցում: Նրա խոսքով՝ կողմերը «քննարկել են իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքը» Թեհրանի հետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հնգյակի եւ Գերմանիայի ձեւաչափով:

Բացի այդ, կողմերը «քննարկել են այն սպառնալիքը, որը ներկայացնում է «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետությունը», հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am