Վրաստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ

10:09, 22 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորել է Հայաստանի Անկախությանը օրվա առթիվ՝ մաղթելով հաջողություններ ու բարօրություն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով վրացական պետության ղեկավարի մամուլի ծառայությանը:

«Մեր երկրների միջեւ բարեկամությունը չափվում է հազարամյակներով: Վրաստանում հարգում են ձեր երկրի մեծ մշակույթն ու պատմությունը: Մեր հարաբերությունները ոչ միայն բարեկամության եւ եղբայրության օրինակ են, այլեւ տարածաշրջանի բարօրության, կայունության, անվտանգության ու զարգացման կարեւորագույն նախադրյալ»,- իր ուղերձում, մասնավորապես, գրել է Գեորգի Մարգվելաշվիլին:

Վրաստանի նախագահը պատրաստակամություն է հայտնել աշխատել փոխհարաբերությունների հետագա խորացման եւ զարգացման ուղղությամբ:


© 2009 ARMENPRESS.am