Միացյալ Թագավորության թագուհին հայ ժողովրդին բարգավաճ ապագա է մաղթել

12:28, 21 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդը շնորհավորել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատնից, շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. «Ինձ համար մեծ հաճույք է Ձերդ Գերազանցությանը շնորհավորել Ձեր Ազգային օրվա առթիվ: Հայաստանի Հանրապետության ժողովրդին եմ հղում իմ լավագույն ցանկությունները՝ մաղթելով երջանկություն ու բարգավաճ ապագա»:


© 2009 ARMENPRESS.am