Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Հունաստանի դեսպանին

18:06, 20 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անթիլիասի Մայրավանքում  Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Հունաստանի դեսպան Քաթրին Պուրային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամուլի ծառայությունից,  դեսպանը Անթիլիաս է այցելել Վեհափառ Հայրապետի՝ Հունաստան կատարելիք պաշտոնական այցելության նախօրյակին խորհրդակցելու համար որոշ հարցերի և  Նորին Սրբության ունենալիք հանդիպումների շուրջ։

Ընդառաջելով դեսպանի խնդրանքին՝ Վեհափառ Հայրապետը զեկուցել է Վաշինգտոնում տեղի ունեցած, Միջին Արեւելքի քրիստոնյաներին նվիրված միջազգային համագումարի մասին։ Ինչպես նաեւ նա իր տեսակետն է արտահայտել  Միջին Արեւելքում տիրող իրավիճակի վրաբերյալ:

Արամ Ա Կաթողիկոսն իր գնահատականն է հայտնել Հունաստանի խորհրդարանի կողմից ցեղասպանությունների  ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման կապակցությամբ։

 




© 2009 ARMENPRESS.am