«Ռեալ»-ը կարող է փոխել իր մարզադաշտի` «Սանտիագո Բեռնաբեո»-ի անունը

14:20, 20 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Մադրիդի «Ռեալ»-ը կարող է  վերանվանել իր «Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտը:

«Ռեալ»-ը նոր հովանավորի` Fly Emirates-ի հետ պայմանավորվածության է եկել: Նախնական տվյալների համաձայն` «Սանտիագո Բեռնաբեո»-ն ինչ-որ չափով կպահպանի նախկին անվանումը, որին կգումարվի նորը: Դրա համար «Ռեալ»-ը հովանավորից կստանա 500 միլիոն եվրո, որն, ըստ երևույթին, կծախսի պարտքերը մարելու և մարզադաշտը վերանորոգելու վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է AS-ն:

Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլի ակումբի պարտքերը ներկայումս կազմում են 602 միլիոն եվրո: Նշված ցուցանիշն իր ելույթում ներկայացրել Է Իսպանիայի Արժեքների ասոցիացիայի նախագահ Կառլոս Մենդոսան` ասելով, որ այն դեռ չի ընդգրկում ակումբի ամբողջ պարտքային իրավիճակը:


© 2009 ARMENPRESS.am