Բարոզոն «Հարավայի գազային միջանցքը» կարևոր աշխարհաքաղաքական նախագիծ է համարում

13:05, 20 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հարավային գազային միջանցքն» իսկական աշխարհաքաղաքական նախագիծ է, որը կդառնա 21-րդ դարի պայմանագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական Trend գործակալությունը, այս մասին Բաքվում, «Դարի պայմանագրի» 20-րդ ամյակին և «Հարավային գազային միջանցքի» հիմնարկեքի նվիրված արարողության ժամանակ ներկաներին տեսաձայնագրությամբ ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն:

Նա հայտնել է, որ Ադրբեջանը կարևոր ներդրում է կատարում Եվրոպա նավթ արտահանելու գործում: Բարոզոն տեղեկացրել է, որ Եվրամիությունը մտադիր է զարգացնել հարաբերություններն Ադրբեջանի հետ:


© 2009 ARMENPRESS.am