Նախկին բասկետբոլիստը Apple խանութից գողացել 14 հազար դոլարի ապրանքներ

12:18, 20 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Միացյալ Նահանգների Արիզոնա նահանգի Սկոտսդեյլ քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է նախկին բասկետբոլիստ Ռեկսա Չապմանին` Apple-ի խանութից գողություն կարատելու համար:

Ոստիկանության տվյալներով`  այս տարվա օգոստոսին 46-ամյա Չապմանը Apple մասնագիտացված խանութից գողացել է ավելի քան 14 հազար ԱՄՆ դոլար արժողության ապրանքներ: նախկին բասկետբոլիստը վաճառողներին բացատրել է, որ ապրանքի համար վճարել է iPhone-ի հատուկ ծրագրի միջոցով: Գողացված ապրանքը նախկին բասկետբոլիստը տարել է գրավատուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Չապմանը հանդես է եկել «Շալոտ Բոբկես», «Վաշինգտոն», «Մայամի Հիթ» ակումբներում:   


© 2009 ARMENPRESS.am