Ճապոնիան մոտ 23 միլիոն դոլարի օգնություն կտրամադրի Սիրիայի և Իրաքի փախստականներին

22:57, 19 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիան 22,7  միլիոն դոլար կհատկացնի ԻԼԻՊ խմբավորման պատճառով մարդասիրական օգնության կարիք ունեցող Սիրիայի և Իրաքի փախստականներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Ճապոնիայի կառավարությունը: Նախարարների կաբինետը որոշում է ընդունել մարդասիրական օգնությունն ուղարկել միջազգային կազմակերպությունների միջոցով:

Գումարի մեծ մասը կբաժանվի այն մարդկանց միջև, ովքեր ԻԼԻՊ-ի հարձակումներից փախուստի են դիմել Իրաքի այլ շրջաններ, մասնավորապես, Քրդստան: Օգնություն կտրամադրվի նաև սիրիացի փախտականներին, ովքեր այժմ գտնվում են Թուրքիայում, Հորդանանում և այլ երկրներում:

Ճապոնիայի տրամադրված գումարով  կգնվեն վրաններ, ծածկոցներ, մթերքներ: Ավելի վաղ Տոկիոն օգնություն էր տրամադրել 7,8 միլոին դոլարի չափով:

Ավելի վաղ Ճապոնիան հայտարարել էր, որ չի մասնակցի ԻԼԻՊ-ի դեմ ռազմական գործողություններին:

 

 


© 2009 ARMENPRESS.am