«Ռեալ»-ը պարտքերի լուրջ խնդիր ունի

21:53, 19 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ,19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սադրիդի «Ռեալ» ֆուտբոլի ակումբի պարտքերը ներկայումս կազմում են 602 միլիոն եվրո:

Այս մասին  տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իսպանական մամուլը:

Նշված ցուցանիշն իր ելույթում ներկայացրել Է Իսպանիայի Արժեքների ասոցիացիայի նախագահ Կառլոս Մենդոսան` ասելով, որ այն դեռ չի ընդգրկում ակումբի ամբողջ պարտքային իրավիճակը:

Մինչդեռ, «Ռեալ»-ի ներկայացուցիչների խոսքով` ակումբի ամբողջ պարտքը կազմում Է ընդամենը 283 միլիոն:


© 2009 ARMENPRESS.am