Հայտնի են Եվրո-2020-ը հյուրընկալող քաղաքները

16:35, 19 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստում որոշվել են այն քաղաքները, որոնք կընդունեն Եվրո-2020-ի խաղերը:

Տասնինը հավակնորդ քաղաքներից ընտրվել են 13-ը: Այսպիսով, ֆոիտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության հանդիպումները կկայանան հետևյալ քաղաքներում` Լոնդոն (կիսաեզրափակչի ու եզրափակչի խաղեր) Բաքու (քառորդ եզրափակչի խաղերն ու խմբային փուլի 3 խաղեր), Սանկտ Պետերբուրգ (քառորդ եզրափակչի խաղերն ու խմբային փուլի 3 խաղեր), Մյունխեն (քառորդ եզրափակչի խաղերն ու խմբային փուլի 3 խաղեր) և Հռոմ (քառորդ եզրափակչի խաղերն ու խմբային փուլի 3 խաղեր),  Կոպենհագեն (1/8-ի խաղերն և խմբային փուլի 3 խաղեր), Բուխարեստ (1/8-ի խաղերն և խմբային փուլի 3 խաղեր), Ամստերդամ (1/8-ի խաղերն և խմբային փուլի 3 խաղեր), Դուբլին (1/8-ի խաղերն և խմբային փուլի 3 խաղեր), Բիլբաո (1/8-ի խաղերն և խմբային փուլի 3 խաղեր), Բուդապեշտ (1/8-ի խաղերն և խմբային փուլի 3 խաղեր), Բրյուսել (1/8-ի խաղերն և խմբային փուլի 3 խաղեր) և Գլազգո  (1/8-ի խաղերն և խմբային փուլի 3 խաղեր): 

Ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնությունը կանցկացվի Ֆրանսիայում:


© 2009 ARMENPRESS.am