Արոնյանը ոչ-ոքի խաղաց Պոնոմարյովի հետ

10:16, 19 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջին համար, աշխարհում վարկանիշով երկրորդ շախմատիստ Լևոն Արոնյանը հերթական ոչ-ոքին խաղաց «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարում:

Մրցաշարի 4-րդ տուրում Արոնյանը խաղում էր Ռուսլան Պոնոմարյովի հետ: Գրոսմայստերները կատարեցին 41 քայլ և համաձայնեցին ոչ-ոքի արդյունքին: Միաժամանակ ընթացող մյուս պարտիայում հնդիկ Վիշվանաթան Անանդը հաղթել է Պոնսին: Մրցաշարային աղյուսակի առաջատարն Անանդն է 10 միավորով: Արոնյանը երկրորդ տեղում է 6, իսկ եռյակի վերջում Պոնոմարյովն է 4 միավորով: Հաջորդ տուրում Արոնյանը կխաղա Պոնսի հետ:

«Մեծ սաղավարտ»-ի 7-րդ եզրափակիչ մրցաշարը մեկնարկել է սեպտեմբերի 14-ին և կեզրափակվի սեպտեմբերի 21-ին: Մրցաշարին մասնակցում են 4 շախմատիստներ` Լևոն Արոնյան, Վիշի Անանդ, Ռուսլան Պոնոմարյով և Ֆրանցիսկո Վալյեխո Պոնս: Շախմատի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը հրաժարվել է մրցաշարին մասնակցելուց` շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի պաշտպանությանը լավ նախապատրաստվելու համար:


© 2009 ARMENPRESS.am