Հայաստանցի երիտասարդ 7 ձյուդոիստներ կպայքարեն Եվրոպայի առաջնության մեդալների համար

22:00, 18 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձյուդոյի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնել Է Բուխարեստ, որտեղ սեպտեմբերի 19-21-ը կմասնակցի մինչեւ 21 տարեկանների Եվրոպայի երիտասարդական առաջնությանը:

 Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, թիմի գլխավոր մարզիչ Մարտին Սարգսյանը հավաքականի կազմում ընդգրկել Է 7 մարզիկների՝ 55 կգ քաշայիններ Վահագն Հովսեփյանին եւ Շահեն Աբաղյանին, 60 կգքաշայիններ Հովհաննես Ալեքսանյանին եւ Նարեկ Կարապետյանին, 66 կգ քաշային Արսեն Ղազարյանին, 73 կգ քաշային ԱրտավազդՀովսեփյանին եւ ծանր քաշային  Մինաս Մադոյանին:


© 2009 ARMENPRESS.am