ԱՄՆ-ն Ուկրաինային կցուցաբերի 53 մլն դոլարի օգնություն

19:51, 18 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն Ուկրաինային 53 միլիոն դոլարի օժանդակության նոր փաթեթ կհատկացնի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` այդ մասին տեղեկացնում է Սպիտակ տան պաշտոնական կայքը:

Այդ գումարից 46 մլն-ը կուղղվի ուկրաինացի զինվորականներին և սահմանապահներին, իսկ 7-ը` միջազգային կազմակերպություններին` երկրի արևելքին հումանիտար օգնություն հատկացնելու համար:

ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի ուժային կառույցներին օգնությունը հասել է 116 մլն դոլարի:  

 


© 2009 ARMENPRESS.am