Մեծ Բրիտանիայում առաջին անգամ Էբոլա վիրուսի դեմ պատվաստանյութ են փորձարկել մարդու վրա

14:34, 18 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում առաջին անգամ Էբոլա մահացու վիրուսի դեմ պատվաստանյութ են փորձարկել մարդու վրա: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով տեղական ԶԼՄ-ներին, հաջող արդյունքների դեպքում պատրաստուկը կուղարկվի Արեւմտյան Աֆրիկա համաճարակի դեմ պայքարելու համար:

Օքսֆորդ քաղաքի 48-ամյա բնակչուհի Ռութ Ատկինսը առաջին կամավորն Է դարձել Մեծ Բրիտանիայում, որը որոշել Է իր վրա փորձարկել փորձարարական պատվաստանյութը: «Ես համաձայնեցի, որովհետեւ Արեւմտյան Աֆրիկայում իրադրությունն ահավոր Է, եւ ես կարող եմ ոչ մեծ ավանդ ներդնել եւ ազդեցություն գործել իրադրության կարգավորման վրա»,-պատմել Է նա, հավելելով, որ պահանջվող կամավորների վերաբերյալ հայտարարությունը լսել Է ռադիոյով: Պատվաստումից մեկ ժամ անց Ատկինսն ասել Է, որ «իրեն միանգամայն նորմալ Է զգում»:

Ատկինսն այն 60 առողջ մարդկանցից առաջինն Է, որոնք կպատվաստվեն պարզելու՝ փորձարարական ներարկումն ունի արդյոք որեւիցե կողմնակի ազդեցություն: Հաղորդվում Է, որ կենդանիների մասնակցությամբ հետազոտությունները բացասական հետեւանքներ չեն ունեցել:

The Guardian թերթի տվյալներով՝ չնայած այն բանին, որ թեստերը դեռեւս ավարտված չեն, արդեն պատրաստուկի զանգվածային արտադրություն Է գործարկվել, թողարկված Է 10 հազար չափաբաժնով առաջին խմբաքանակը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:


© 2009 ARMENPRESS.am