Սիրում եմ հոկեյ եւ հանդբոլ դիտել. Մանուել Նոյեր

21:50, 17 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենի «Բավարիա»-ի եւ Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը տարբեր միջոցներ Է օգտագործում իրեն խաղերին լավագույնս նախապատրաստելու համար: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով  գերմանական մամուլը:»Ես ցանկանում եմ լավ խաղալ, իսկ դա նշանակում Է` խաղալ այնպես, ինչպես մարզիչն Է ցանկանում, որ դու խաղաս. ինձ այս առումով շատ Է օգնում նաեւ հոկեյի եւ հանդբոլի հանդիպումների դիտումը»,- ասել Է Նոյերն, ով 2014 թվականին Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի կազմում դարձել Է աշխարհի չեմպիոն:


© 2009 ARMENPRESS.am