Աշխարհի առաջնությունը Ռուսաստանից չեն տեղափոխի. Դել Բոսկե

21:41, 17 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեի կարծիքով` 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի Ռուսաստանում :

Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:»Ես չեմ կարծում, որ ՖԻՖԱ-ն այս մրցաշարը Ռուսաստանից տեղափոխի մեկ այլ երկիր, քանի որ ֆուտբոլը սահմաններ չունի, այն մեզ միավորում Է եւ ոչ թե տարանջատում»,- ասել Է դել Բոսկեն:

՛Նույն կարծիքն Է հայտնել նաեւ «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի նախկին մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը:Այս մարզիչները մասնակցել են սեպտեմբերի 16-17-ը Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում անցկացված Եվրոպայի ֆուտբոլի մարզիչների միջազգային համաժողովին, որի ընթացքում քննարկվել են 2014թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության արդյունքները:


© 2009 ARMENPRESS.am