Լիբանանում Հայաստանի դեսպանը հանդիպել է տեղի էկոնոմիկայի նախարարի հետ

20:28, 17 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում Հայաստանի  դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի էկոնոմիկայի և առևտրի նախարար Ալեն Հակիմի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, նրանք քննարկել են Հայաստանի և Լիբանանի միջև առկա տնտեսական հարաբերությունների զարգացման և խորացման ուղիները:

Ընդգծվել է գործարար պատվիրակությունների փոխայցելությունների և գործարար համաժողովների կազմակերպման կարևորությունը: Մտքեր են փոխանակվել առաջիկայում Լիբանանում կազմակերպվելիք առևտրատնտեսական ցուցահանդեսներին հայկական ընկերությունների հնարավոր մասնակցության հարցի վերաբերյալ:  

 


© 2009 ARMENPRESS.am