Տեղի է ունեցել FREDA-ի հոգաբարձուների խորհրդի նիստը

19:00, 17 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի  (FREDA) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օրակարգի շրջանակում քննարկվել և հատատվել է Հայաստանում գյուղական տարածքների զարգացմնան հիմնադրամի 2013 թվականի, ինչպես նաև բյուջեի կատարողականի և տարեկան աշխատանքային ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման հաշվետվությունը:  

Նիստում արծարծվել է նաև հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը: Անդրադարձ է եղել  հիմնադրամի զարգացման հետագա հեռանկարներին և ներկայացվել մի քանի ուղղություններ: Խորհրդի անդամները հանդես են եկել տարբեր առաջարկություններով, որոնք ամփոփ տեսքով և հստակ ծրագրերով հիմնադրամի կողմից կներկայացվեն խորհրդի առաջիկա նիստերի ընթացքում:   


© 2009 ARMENPRESS.am