Ստամբուլի Սահակյան դպրոցի սաները կմասնակցեն Համահայկական խաղերին

17:21, 17 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի հայկական Սահակյան դպրոցի սաները կմասնակցեն 2015 թվականին կայանալիք Համահայկական 5-րդ խաղերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

Սահակյան դպրոցի ներկայացուցիչների թիմը հանդես կգա «Ստամբուլ Սամաթիա» անունով: Այն կունենա վոլեյբոլի, ֆուտբոլի, ֆուտզալի և թենիսի թիմեր: «Ստամբուլ Սամաթիա» խմբի ղեկավար Հերման Բըչաքչըն հայտնել է, որ բոլոր մասնակիցները 15-17 տարեկան են:

Բացի վերոնշյալ թիմից, Թուրքիայից մասնակցելու են ևս երկուսը` Ստամբուլի և Սասունի թիմերը:

Համահայկական 5-րդ խաղերը կկայանան 2015 թվականի օգոստոսի 2-13-ը:


© 2009 ARMENPRESS.am