Ճապոնիայում ջրով աշխատող ակումուլյատոր են ստեղծել

16:26, 17 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնական Furukawa Battery ընկերությունն ստեղծել Է Էլեկտրական ակումուլյատոր, որն աշխատում է սովորական ջրի օգտագործմամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ակումուլյատորից, որն անվանել են Mg Box, կարելի է լիցքավորել սմարթֆոններն ու ձեռքի հեռախոսները: Ընկերության հայտարարության համաձայն՝ նորույթը վաճառքի կհանվի դեկտեմբերի կեսերին: Մեկ ակումուլյատորի արժեքը կկազմի մոտավորապես 10 հազար իեն (ընթացիկ փոխարժեքով՝ 93 դոլար):  

Սարքի լիարժեք աշխատանքի համար բավարար կլինի նրա մեջ լցնել երկու լիտր ջուր. ընդ որում ջուրը կարող Է լինել ինչպես քաղցրահամ, այնպես Էլ՝ ծովի: Ակումուլյատորը կարող Է ԷլեկտրաԷներգիա արտադրել հինգ օր շարունակ. այդ ժամանակամիջոցում հնարավոր կլինի հեռախոսն ամբողջովին լիցքավորել շուրջ 30 անգամ:

Ճապոնացի մասնագետների մշակած սարքում գործարկվել Է մի համակարգ, որը հիմնված Է մագնիումի, ջրի եւ թթվածնի փոխազդեցության վրա, որի արդյունքում ԷլեկտրաԷներգիա Է ստացվում: Ընկերությունում վստահ են, որ իրենց արտադրանքն առավել օգտակար կլինի տարերային աղետի պայմաններում, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am