Երեւանում կբացվի առաջին հեծանվաճանապարհը

15:16, 17 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 4-ին Երեւանում պաշտոնապես կբացվի առաջին հեծանվաճանապարհը: 

Ինչպես  տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին իր ասուլիսում տեղեկացրել Է Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Արման Անտոնյանը:

Հեծանվաճանապարհի երթուղին սկսվելու Է Մատենադարանի մոտակայքից եւ, հատելով Մաշտոցի պողոտան, Ֆրանսիայի հրապարակը, Սայաթ-Նովա փողոցը, Հանրապետության հրապարակը, Խորենացի փողոցը, Արցախի փողոցը, հասնելու Է մինչեւ մայրաքաղաքի «Էրեբունի» թանգարանը:

 Այս նախաձեռնությունն իրականացվում Է Երեւանի քաղաքապետարանի, Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի եւ հանրապետական ճանապարհային ոստիկանության համատեղ ջանքերով:

Անտոնյանը նշեց, որ իրենց նպատակն Է հեծանիվը դարձնել սովորական փոխադրամիջոց  եւ տրանսպորտային երթեւեւկության անբաժանելի մասը մեր երկրում: Հեծանվորդը պետք Է կատարի ճանապարհային անվտանգության բոլոր պահանջները եւ եթե երթեւեկի առանց սաղավարտի, ապա պատիժ կկրի ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար:

Նա նշեց, որ Հայաստանում արդեն իսկ գործում է հեծանվային տրանսպորտի զարգացման ծրագիրը: Մայրաքաղաքում արդեն գործում են 18 հեծանվակայաններ, իսկ շուտով կբացվի առաջին հեծանվաճանապարհը:


© 2009 ARMENPRESS.am