Վանաձորում ավտոտնակի խուզարկությամբ հայտնաբերվել են ատրճանակ և փամփուշտներ

13:43, 16 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները Լուռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել Վանաձոր քաղաքի մի ավտոտնակում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ոստիկանները խուզարկությամբ հայտնաբերել են «ԲԵՐԵՏՏԱ» տեսակի ատրճանակ՝ երկու փամփշտակալներով, յուրաքանչյուրը լիցքավորված 15-ական փամփուշտով, և «ՏՕԶ» տեսակի 97 փամփուշտ` առանձին տուփերում: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է քննություն:


© 2009 ARMENPRESS.am