Ինձագին հպարտ Է «Միլան»-ի մարզիչը լինելով

17:55, 15 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Միլան» ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին ուրախություն Է հայտնել, որ ղեկավարում Է այս թիմը: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով իտալական մամուլը:

Իտալիայի ֆուտբոլի առաջնության հերթական խաղերից մեկից հետո նա նշել Է, որ չպետք Է մոռանալ, թե «Միլան»-ն իրենից ինչ Է ներկացնում: «Ես չեմ կարող ասել, թե ինչ բարձր արդյունքների դեռ կհասնի «Միլան»-ը, բայց  հպարտ  եմ, որ այս ակումբի գլխավոր մարզիչն եմ»,-ասել Է Ինձագին:


© 2009 ARMENPRESS.am