Բելգիայի վարչապետը գրազը հաղթելու համար Օբամայից երկու արկղ գարեջուր է ստացել

15:30, 15 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի վարչապետ Էլիո Դի Ռուպոն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից երկու արկղ գարեջուր է ստացել`գրազը հաղթելու համար: Օբաման և Ռուպոն գրազ էին եկել ֆուտբոլի Աշխարհի առաջնության շրջանակներում երկու երկրների ազգային հավաքականների հանդիպման համար:

Ինչպես փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Բելգիայի ու ԱՄՆ-ի ընտրանիների հանդիպման նախօրեին բելգիացի վարչապետը «ձեռնոց էր նետել» Օբամային Twitter-ի միջոցով` առաջարկելով նրան գրազ գալ երկու արկղ գարեջրի վրա:

Հունիսի 27-ին կայացած մրցավեճն ավարտվեց է բելգիացների` 2:1 հաշվով հաղթանակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այժմ Բելգիայում ԱՄՆ դեսպանությունը հայտարարել է, որ Օբամայի կողմից Դի Ռուպոյի համար Բրյուսել է ներկրվել երկու արկղ «Սեմյուել Ադամս» գարեջուր, ինչն արդեն հաստատել է նաև Բելգիայի վարչապետը:      


© 2009 ARMENPRESS.am