Լևոն Արոնյանը կմասնակցի «Մեծ սաղավարտի» եզրափակիչ փուլին

17:31, 12 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար, ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար Լևոն Արոնյանը կմասնակցի «Մեծ ëաղավարտի» մրցաշարի եզրափակիչ փուլին: 

Նա սեպտեմբերի 14-20-ը Իսպանիայի Բիլբաո քաղաքում կմասնակցի «Մեծ սաղավարտի» 2014 թվականի խաղարկության եզրափակիչ փուլին: Նրա մրցակիցները կլինեն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Ռուսլան Պոնոմարյովը (Ուկրաինա) եւ Ֆրանսիսկո Վալեխո Պոնսը (Իսպանիա): «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է Armchess կայքը:

Մրցաշարը բաղկացած է 7 տուրից: Նախորդ տարի մրցաշարի հաղթող է ճանաչվել Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Արոնյանը:

 


© 2009 ARMENPRESS.am