Երևանում չորս օր կթևածի հնդկական կինոյի շունչը

13:43, 11 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոլիվուդի 100-ամյակի կապակցությամբ սեպտեմբերի 16-19-ը «Մոսկվա» կինոթատրոնում կանցկացվի «Հնդկական ֆիլմերի շաբաթ» ծրագիրը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ծրագրի շրջանակում կցուցադրվեն սիրային, դրամատիկ սյուժեներով 4 ֆիլմեր, որոնցում ներառված են ինչպես ավանդական հնդկական, այնպես էլ ժամանակակից ռոք երաժշտություններ:


© 2009 ARMENPRESS.am