Լոնդոնում վարչապետի նստավայրի վրա պարզել են Շոտլանդիայի դրոշը

13:15, 10 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի լոնդոնյան նստավայրի վրա բարձրացվել է Շոտլանդիայի դրոշը՝ հաջակցություն Մեծ Բրիտանիայի միասնության, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնել է կառավարության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչը, դրոշը նստավայրի վրա կծածանվի ընդհուպ մինչեւ Շոտլանդիայի անկախության հարցի շուրջ հանրաքվեն, որը կկայանա սեպտեմբերի 18-ին:

Ավելի վաղ հաղորդվել է, որ վարչապետ Քեմերոնը, փոխվարչապետ Նիկ Կլեգը եւ Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Էդ Միլիբենդը սեպտեմբերի 10-ին ուղեւորվելու են Շոտլանդիա՝ համոզելու տեղի ընտրողներին՝ քվեարկել տարածաշրջանի անկախության դեմ: «Շոտլանդացիներին մեր ուղերձը պարզ Է լինելու՝ «մենք ցանկանում եք, որ դուք մնաք»,-նշել Է խորհրդարանականը: «Մեզ շատ բան Է բաժանում, բայց կա մի կետ, որում մենք սրտանց համաձայնում ենք. Միացյալ Թագավորությունն ավելի լավն Է միասնության մեջ»,-հավելել Է նա:

TNS ընկերության կողմից անկացված նոր հարցումը ցույց է տվել, որ Մեծ Բրիտանիայից տարածաշրջանի անջատման կողմնակիցների եւ անկախության հակառակորդների թվաքանակը գրեթե հավասար է:

Այն դեպքում, եթե Շոտլանդիայի բնակիչների մեծամասնությունը սեպտեմբերի 18-ին «այո» պատասխանի «Շոտլանդիան պետք է արդյոք անկախ պետություն լինի» հարցին, ապա 2016 թվականի մարտի 24-ին Շոտլանդիան դուս կգա Միացյալ Թագավորության կազմից:

TNS ընկերության տվյալների համաձայն՝ հանրաքվեի անցկացումից ինն օր առաջ Շոտլանդիայի անկախության օգտին կքվեարկեր շոտլանդացիների 38 տոկոսը, դեմ՝ տարածաշրջանի բնակիչների 39 տոկոսը: Մեկ ամիս առաջ, ինչպես նշում է TNS-ը, Շոտլանդիայի անջատման կողմնակիցների թիվն ավելի պակաս էր եւ կազմում էր 32 տոկոս, դեմ էր հանդես գալիս շոտլանդացիների 45 տոկոսը:

Ավելի վաղ YouGov ծառայության եւ Sunday Times թերթի անցկացրած հարցման արդյունքները ցույց են տվել, որ տարածաշրջանի անկախության օգտին պատրաստ է քվեարկել Շոտլանդիայի բնակիչների 51 տոկոսը, դեմ՝ 49 տոկոսը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am