Շվայնշթայգերը ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի նոր ավագն է

20:12, 2 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենի «Բավարիա» ակումբի կիսապաշտպան Բաստիան Շվայնշթայգերն ընտրվել Է ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի նոր ավագ:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով գերմանական մամուլը, 30-ամյա Շվայնշթայգերին ավագի թեւկապը փոխանցվել է Ֆիլիպ Լամից, ով ավարտել Է իր մարզական կարիերան երկրի ազգային հավաքականի կազմում:

Շվայնշթայգերի թեկնածությունը լավագույնն Էր համարում «Բավարիա»-ի պատվավոր նախագահ, լեգենդար ֆուտբոլիստ եւ մարզիչ Ֆրանց Բեկենբաուերը:


© 2009 ARMENPRESS.am