Սիրիական բանակը Հոմսի մերձակայքում ԻԼԻՊ-ի տասնյակ անդամների է ոչնչացրել

13:26, 2 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը Հոմսի մերձակայքում գտնվող Թել Աղար շրջանում ոչնչացրել է ԻԼԻՊ խմբավորման շարասյունը: Արդյունքում ոչնչացվել և վիրավորվել են տասնյակ զինյալներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Դամասկոսի և Հոմսի միջև գտնվող Կալամուն շրջանում սիրիական օդուժը հարված է հասցրել Լիբանանից սիրիական տարածք ներթափանցած ապստամբներին: Սիրիական օդուժը ռմբակոծել է նաև Դեր Զորի, մասնավորապես Աբու Օմար, Ալ Մրեյե և Մուհասանի շրջաններում ԻԼԻՊ-ի հենակետերի ուղղությամբ: Սիրիայի ռազմական ուժերը մոտեցել են իսլամիստների կողմից գրաված աթ Թիմ նավթաբազային:

Զինյալները լուրջ վնասներ են կրել նաև Իդլիբի շրջանում: Նրանք փորձել են հարձակվել Մաարաթ Նուման և Ուադի Դեյֆ Համդիե գյուղերում գտնվող ռազմական հենակետերի վրա, արդյունքում ոչնչացվել են զինյալների 3 տանկ և մի քանի մեքենա:

Սեպտեմբերին 2-ի առավոտյան զինյալները հրասանդներ են արձակել Իդլիբ քաղաքի մի քանի թաղամասերի ուղղությամբ, որոնց հետևանքով 2 քաղաքացի վիրավորվել են: 13 հրասանդ է արձակվել քաղաքի բնակելի թաղամասերի ուղղությամբ: Բացի այդ. նյութական վնասներ են կրել բնակիչների տները և ունեցվածքը:

ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 150 հազարը:


© 2009 ARMENPRESS.am