Իսպանիան ԵՄ-ի առաջատարն է դարձել «ուղեղների արտահոսքով»

11:24, 2 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայում տնտեսական ճգնաժամի առավել ավերիչ գործոններից մեկը դարձել է երկրից բուհերի շրջանավարտների եւ որակյալ մասնագետների արտահոսքը: Դրա պատճառը աշխատատեղերի էական կրճատումն է եւ արդյունաբերության բազմաթիվ ճյուղերի ֆինանսավորման նվազեցումը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Եվրոստատի տվյալների համաձայն՝ բուհերն ավարտած երիտասարդ իսպանացիների մեծ մասը նախընտրում է աշխատանք փնտրել Մեծ Բրիտանիայում կամ Գերմանիայում:

Ինչպես նշում է The Local-ը, երիտասարդ պրոֆեսիոնալների շարքում, որոնք ձգտում են հեռանալ Իսպանիայից, առաջատարները բժիշկներն են, բուժքույրերը եւ ուսուցիչները: Այսպես, Իսպանիայում բժշկական եւ մանկավարժական կրթություն ստացած մարդկանց ընդհանուր թվի ավելի քան մեկ երրորդն իրենց գիտական աստիճանը հաստատել են Մեծ Բրիտանիայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am