ՄԱԿ-ի օդերեւութաբանները «կլիմայական դժոխք» են կանխատեսել

10:36, 2 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխաարհային դերեւութաբանական կազմակերպությունը ՄԱԿ-ի աջակցությամբ նախազգուշացրել է առաջիկա չորս տասնամյակների ընթացքում Արիզոնայից մինչեւ Զամբիա պարբերաբար սպասվող ջրհեղեղների, փոթորիկների եւ սաստիկ երաշտի մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Guardian-ին:

Նոր նախագծի շրջանակներում, որը նվիրված է կլիմայի վրա մարդկության կործանարար ազդեցությանը, կազմակերպությունը հրավիրել է եղանակի կանխատեսումների հայտնի հեռուստահաղորդավարների՝ «Ապագայի եղանակի կանխատեսումը» խորագրով տեսահոլովակներ նկարահանելու համար: Նախագծին մասնակցել են այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են Japan's NHK-ն, US Weather Channel-ը եւ գերմանական ARD ընկերությունը:

Այսպես, 2050 թվականի կարճամետրաժ թողարկումները նվիրված են աղետալի ջրհեղեղին Ֆլորիդայում, ընդսմին օդերեւութաբանները կանխատեսել են Մայամի Բիչ քաղաքի լիակատար խորտակում, ինչպես նաեւ սաստիկ երաշտ Արիզոնայում, որը կհանգեցնի բազմաթիվ զոհերի: ԱՄՆ-ի այդ տարածաշրջանում, որտեղ ըստ Ցելսիուսի 45 աստիճան ջերմաստիճանային ռեկորդը գրանցվել էր 1916 թվականին, 2050-ին միջին ջերմաստիճանը կհասնի 50 աստիճանի:

Հաշվի առնելով այն վտանգը, որն իր հետ բերում է գլոբալ տաքացումը, Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը չի բացառում, որ «Ապագայի կանխատեսումները» միանգամայն կարող են իրականություն դառնալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am