Ժամանակավորապես կդադարեցվի Հյուսիսային պողոտա-Տերյան-Հին Երևանցու փողոցների խաչմերուկի երթևեկությունը

10:25, 2 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա, Տերյան և Հին Երևանցու փողոցների խաչմերուկի հատվածում սեպտեմբերի 2-ից ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, վարորդները նշված հատվածը կարող են շրջանցել Թումանյան, Եզնիկ Կողբացի և Պուշկինի փողոցներով: 


© 2009 ARMENPRESS.am