Լևոն Հայրապետյանին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց

10:16, 2 Սեպտեմբեր, 2014

ՍՏԵՓԱԿԱՆԵՐՏ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ռուսաստանաբնակ հայ գործարար և բարերար Լևոն Հայրապետյանին սեպտեմբերի 1-ի երեկոյան տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը` այս մասին գրառումը Լևոն Հայրապետյանի ֆեյսբուքյան էջում կատարել է գործարարի վստահված անձը` Մացակ Փոլադյանը: 

Հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանին հուլիսի 24-ին ՌԴ քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով:


© 2009 ARMENPRESS.am