Կոմիտասի շենքերից մեկի վերելակում քաղաքացիներ են արգելափակվել

09:51, 2 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 2-ին` ժամը 00.49-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 42 շենքի վերելակում քաղաքացիներ են մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրշեջ-փրկարարները վերելակից դուրս են բերել քաղաքացիներին:


© 2009 ARMENPRESS.am