Հայաստանի մրցավարը կսպասարկի սամբոյի աշխարհի գավաթի գոտեմարտերը

21:59, 1 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանցի մրցավար, սամբոյի բարձրագույն կարգի միջազգային մրցավար Էդուարդ Ասլանյանը կսպասարկի սեպտեմբերի 5-8-ը Բուլղարիայի Բուրգաս քաղաքում կայանալիք սամբոյի աշխարհի գավաթի գոտեմարտերը:   

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը:

Նա նշեց, որ ինքը կմասնակցի այս առաջնությանը` որպես Եվրոպայի սամբոյի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ եւ կքքնարկի մարզաձեւի հետագա զարգացման եւ տարբեր երկրների ֆեդերացիաների հետ համագործակցության հարցերը:

Հայաստանի սամբիստներն այս մրցաշարին չեն մասնակցելու:


© 2009 ARMENPRESS.am