Գաբրիել Ղազարյանը կմասնակցի սպորտի նախարարների միջազգային հանդիպմանը

21:35, 1 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը կմասնակցի  սպորտի նախարների միջազգային հանդիպմանը:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրնելով`  Գ.Ղազարյանը նշեց, որ այս միջոցառումը կանցկացվի սեպտեմբերին, Շվեյցարիայում:

Սպորտի նախարարների միջազգային հանդիպումը նվիրված է լինելու տարբեր երկրներում տարբեր մարզաձեւերի վիճակի եւ հեռանկարների քննարկմանը, առաջարկությունների եւ փորձի փոխանակմանը: 


© 2009 ARMENPRESS.am