BBC-ի աշխատակիցները կդիմեն գործադուլի

21:10, 1 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: BBC-ի աշխատակիցները կդիմեն գործադուլի` ի նշան բողոքի եւ անհամաձայնության ընկերությունում իրականացվող փոփոխությունների, որոնց պատճառով կատարվում են զանգվածային հեռացումներ եւ աշխատանքային տեղերի կրճատումներ: Նման հայտարարությամբ է հանդես եկել Անգլիայի լրագրողների ազգային միությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Լրագրողների ազգային միության անդամների 86 տոկոսը կողմ է արտահայտվել գործադուլի անցկացմանը: Այդ կապակցությամբ արհմիությունները հայտարարել են, որ հանդիպում կկազմակերպեն BBC-ի գործադիր տնօրեն Թոնի Հոլի հետ:

Հուլիսին ընկերությունը հայտարարել էր, որ պատրաստվում է միայն լուրերի բաժնում 415 հոգու ազատել աշխատանքից: Նման կրճատումների նպատակն է հասնել 800 միլիոն ֆունտի չափով եկամուտների խնայողության:


© 2009 ARMENPRESS.am