ՆԱՏՕ-ն չի բացառում ռազմակայանի ստեղծումը Վրաստանում. Ռասմուսեն

17:04, 1 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի մերձեցումը կարող Է վերաբերել հանրապետության տարածքում դաշինքի գործընկերների մասնակցությամբ համատեղ զորավարժություններին, ինչպես նաեւ Վրաստանում տարածաշրջանային վարժական կենտրոնի ստեղծմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը:

«Մենք մտադիր ենք բարելավել ՆԱՏՕ-ի զինված ուժերի հետ փոխգործակցելու Վրաստանի զինված ուժերի ընդունակությունը, ներառյալ Վրաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժություններին: Զորավարժությունները կարող են կազմակերպվել Վրաստանում, հատկապես նման վարժանքներում ՆԱՏՕ-ի գործընկերների ներգրավման նպատակով: Մենք նաեւ դիտարկում ենք Վրաստանում ռազմական ուսուցման կենտրոնի հիմնումը՝ ՆԱՏՕ-ի գործընկերներին ներգրավելու նպատակով»,-լրագրողներին ասել Է Ռասմուսենը»,-հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am