Խարդախության մեղադրանքով հետախուզվողը կամավոր ներկայացել է ոստիկանություն

16:37, 1 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 30-ին` ժամը 13.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 1981թ. ծնված Արեն Ղ.-ն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Արմեն Ղ.-ն օգոստոսի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով` խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով:


© 2009 ARMENPRESS.am