Հանրապետությունում սպասվում են կարճատև տեղումներ

14:06, 1 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում սեպտեմբերի 1-ին հյուսիսային և արևելյան շրջաններում, սեպտեմբերի 5-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վրկ արագությամբ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից, օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-ին կբարձրանա 2-4, արևելյան շրջաններում` 5-6 աստիճանով: Սեպտեմբերի 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին` հարավ-արևելյան 5-10մ/վրկ արագությամբ:

Երևանում սեպտեմբերի 1-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ արագությամբ: Սեպտեմբերի 2-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 1-2-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +33 աստիճան, սեպտեմբերի 3-4-ին`+36, սեպտեմբերի 5-ին` +35 աստիճան:  


© 2009 ARMENPRESS.am