ԱԻՆ-ում կայացել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը

11:39, 1 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻ նախարարությունում սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը զեկուցել է շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Զեկուցվել է բոլոր միջոցառումների և ուսումնավարժանքների անցկացման մասին, Կոտայքի մարզում կազմակերպված ուսումնավարժանքի մասին:

Նախարարին զեկուցվել է նաև ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի` 2014-2015թթ. ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների, ընդունելության քննությունների և դրանք հաղթահարած ուսանողների մասին:

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ՀՀ ԱԻՆ մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցել են շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ընթացիկ աշխատանքների, մարզային ՃԿԿ-ների ստեղծման մասին: 


© 2009 ARMENPRESS.am